Ռուսաստանում հրդեհների նոր ալիք է բարձրացել: Հատկապես ծանր է իրավիճակը Վոլգոգրադի, Սամարայի և Սարատովի շրջաններում: Համաձայն փրկարարական ծառայությունների՝ այրվել են մոտավորապես 500 բնակելի կառույցներ, արդեն հայտնի են 5 զոհերի անուններ, տեղեկացնում է vesti.ru-ն:
Վոլգոգրադի շրջանում գրեթե ամբողջ գիշեր փրկարարները փորձել են մարել հրդեհը, բայց օգնել է երկինքը` այդ շրջանում անձրև է սկսվել:
Սարատովի շրջանում հրդեհը բռնկվել է միանգամից: Համաձայն տեղի փրկարարների՝ հրդեհի բռնկման աղբյուր է եղել այրվող խոտը, որը քամու օգնությամբ արագ տարածվել է՝ ոչնչացնելով գրեթե 30 կառույցներ՝ մեծամասամբ բնակելի տներ: Այս շրջանում գրեթե 300 հա անտառներ են արդեն այրվել: