Հայտնի երգահան Ռուբեն Հախվերդյանը չի մասնակցել երեկ «Դինամո» մարզադահլիճում տեղի ունեցած «Դաշնակցություն» կուսակցության հանրահավաքին` նվիրված Արցախի անկախության 19-ամյակին:
Այսօր լրագրողները փորձեցին պարզել` ճիշտ է արդյոք, որ երգչի և «Դաշնակցության» միջև սև կատու է անցել:
«Ես ուղղակի շատ հեռու եմ ապրում,
Պռոշյան սովխոզ եմ ապրում, դրա համար չեմ մասնակցել: Թե չէ ես կմասնակցեի», – պատասխանեց
երգիչը:
Նա չի հասկանում, թե ինչպես
իր և «Դաշնակցության» միջև կարող է սև կատու անցնել, երբ որ «դաշնակցությունը
գաղափարախոսություն է, ոչ թե կուսակցություն»:
«Ես կողմ եմ
գաղափարախոսությանը, բայց որպես անհատ շատ տարաձայնություններ կարող եմ ունենալ
այդ կուսակցության հետ», – ասաց Հախվերդյանը` հավելելով, որ սև կատուն շատ գեղեցիկ
կենդանի է և երբեք չի կարող անցնել նրա և «դաշնակցական գաղափարների» միջև: