Բաթումում տեղի ունեցած աճուրդի ժամանակ վաճառվել է տեղի նավթամաշակման գործարանը: Գործարքը 15 միլիոն դոլար է գնահատվում, հաղոդում Росбалт-ը: Գործարանը գնել է թուրքական «Բաթումփեթրոլ» ընկերությունը:
Վրաստանի տնտեսության և զարգացման նախարար Վերա Կոբալիայի հաղորդմամբ` սա մի ձեռնարկություն է լինելու, որը գործելու է մի քանի տարի անց: Նրա խոսքերով` նոր ձեռնարկությունը բազմաթիվ մարդկանց աշխատանքով է ապահովելու: «Բացի այդ, ձեռնարկությունը էկոլոգիական տեսանկյունից մաքուր է»,- նշել է Կոբալիան:
Վրաստանի կառավարությունը նաև մրցույթ է հայտարարել Թբիլիսիի կենտրոնում գտնվող տնտեսության նախարարության շենքի գնման համար: Նախնական գինը 4 միլիոն դոլար է: Այս շենքն արդեն երրորդ անգամ է վաճառքի դրվում: