«Վերջին 2,5 տարիներին Հայաստանն իրականում ուղղակի հայտնվել է ծուղակի մեջ և այդ ծուղակը ստեղծեցին հենց մեր ներկայիս գործող իշխանությունները` կեղծված ընտրություններով և իրենց ապօրինի գործողություններով ընդիմության նկատմամբ»,- այսօր լրագորղների հետ հանդիպման ժամանկ հայտարարեց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը:
Անդրադառնալով ռուսական ռազմակայանների տեղակայման ժամկետի երկարաձգմանը` ՍԴՀԿ ատենապետը նշեց, որ դա ուղիղ ապացույցն է այն փաստի, որ Ռուսատանը մեծ ծրագրեր ունի տարածաշրջանում, և դա, ըստ նրա, հենց այնպես լինել չի կարող:
«Դա պայմանավորվածության արդյունք է նաև արևմտյան երկրների հետ, որոնք, հասկանալով Ռուսաստանի շահերի և ներկայության շահերի ամրությունը տարածաշրջանում, ինչ-որ տեղ նահանջել են: Այսօր տեսանելի է, որ Մինսկի խմբի գործառույթը, որը իրականցանում էին երեք երկրներ, այսօր ուղիղ Ռուսաստանի տիրույթում է, և բնական է, որ արդեն տեսանելի է, որ Ռուսաստանն այստեղ հարց լուծող երկիր է»,- նշեց Լյուդմիլա Սարգսյանը:
Նա նաև ընդգծեց, որ ՍԴՀԿ-ն` լինելով ռուսամետ կուսակցություն, կողմ է ռուսական ներկայությանը Հայաստանում, բայց այդ ներկայությունը պիտի փոխշահավետ գործընկերային հարաբերությունների տիրույթում լիներ: Տիկին Սարգսյանի խոսքով` դա դժբախտաբար այդպես չի: Խոսելով նաև այն մասին, որ 1995թ. ՀՀ առաջին նախագահն էր ստորագրել այդ ռուսական ռազամակայանների առկայության պայամանգիրը, Լյուդմիլա Սարգսյանն ասաց, որ այն ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը ճիշտ էր պայմանագիրը կնքելով:
«Այդ պայմանագիրը կնքեց, քանի որ այն ժամանակ Հայաստանը և Ռուսատանը ունեին գործընկերային հարաբերություններ, այլ ոչ թե վասալային, ինչպես հիմա է», – նշեց Սարգսյանը` հիշեցնելով ռուս բարձրաստիճան պաշտոնյայի այն արտահայտությունը, որ Հայաստանը Ռուսաստանի ֆորպոստն է:
Home / Армения / Տեր-Պետրոսյանի օրոք Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները վասալային չէին. Սարգսյան