Home / Армения / Ֆրանսիային քննադատել են գնչուների վտարման համար

Ֆրանսիային քննադատել են գնչուների վտարման համար

Եվրահանձնաժողովը քննադատել է Ֆրանսիայի կառավարությանը երկրից գնչուներին վտարելու որոշում ընդունելու համար և պաշտոնական Փարիզից մանրամասն տեղեկատվություն է պահանջել այդ հարցի վերաբերյալ:

Հանձնաժողովի նախնական զեկույցում ասվում է, որ Նիկոլա Սարկոզիի աշխատակազմի ընդունած որոշումները հաշվի չեն առնում այն հանգամանքները, որոնցում հայտվել են վտարված մարդիկ:

Հուլիսից մինչ օրս Ֆրանսիայից Ռումինիա և Բուլղարիա են ուղարկվել ավելի քան 1000 գնչուներ, ովքեր անօրինական կերպով բնակություն էին հաստատել իրենց կողմից կառուցած ճամբարներում: 

Գնչուների վտարման որոշումը մի շարք վիճաբանությունների առիթ է դարձել:, հաղորդում է BBC-ն: