Սեպտեմբերի 2-ին ժամը 18.42-ին ոստիկանությունից ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծ պողոտայի թիվ 32 շենքի տանիքից մի քաղաքացի սպառնում է ինքնասպանություն գործել:
Ոստիկանների և քաղաքացու միջև բանակցությունների արդյունքում` տանիքից անվնաս իջեցվել է Երևանի Մ. Խորենացու փողոցի 4-րդ փակուղու թիվ 25 տան բնակիչ, 1985 թ. ծնված Գ. Տոնոյանը: ԱՅս մասին հաղորդում են “Արտակարգ ալիք” լրատվական կենտրոնից: