«Գազպրոմը» հետաքրքրված է Ադրբեջանի British Petroleum-ի բաժնետոմսերի գնմամբ: Այս մասին հայտարարել է ընկերության նախագահ Ալեքսեյ Միլերը:
Նրա խոսքերով` ընկերությունը մեծ ցանկություն ունի գնելու British Petroleum-ի բաժնետոոմսերի մի մասը, եթե դրանք վաճառքի հանվեն:
Ադրբեջանում British Petroleum-ի բաժնետոմսերը ռուսական կողմի համար «հյութեղ պատառ» են: Այս ընկերությունը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի հիմնական գործարկողն է և միակ ընկերությունն է, որ կասպյան նավթն արտահանում է Ջեյհան: Տարեկան այս նավթամուղով 35 միլիոն տոննա նավթ է հոսում:
«Երկար տարիներ ռուսական կողմը փորձել է խոչընդոտել այս գազամուղի կառուցմանը», նշում է TVN24-ն: British Petroleum-ը նաև կասպյան գազամուղի գործարկողն է, որով ադրբեջանական գազը Վրաստանով հասնում է Էրզրում: Օգտագործելով այս գազամուղը` Եվրամիությունը մտադիր է կառուցել NABUCCO ուղին, որը կոչված է դիվերսիֆիկացնել գազի մատակարարումը ԵՄ երկրներին:
Եթե ռուսական կողմը գնի British Petroleum-ի բաժնետոմսերը, հարցականի տակ կդրվի Ադրբեջանից Եվրոպա գազի և նավթի մատակարարման փաստը, հաղորդում է Regnum գործակալությունը: