Home / Армения / «168 ժամ». Խաչատուրովն ու «Nissan»-ները

«168 ժամ». Խաչատուրովն ու «Nissan»-ները

Օրաթերթը տեղեկություններ է հաղորդում ԶՈՒ գլխավոր շտաբի պատկանող ավտոմեքենաների ոչ նպատակային օգտագործամ մասին:

Մեր տեղեկություններով, ՀՀ պաշտպանության նախարարարությունը գեներալ Արշալույս Փայտյանի գլխավորությամբ ծառայողական քննություն է իրականանցնում մամուլի այն հրապարակման առնչությամբ, ըստ որի ռազմական շքերթի համար նախատեսված «Nissan» մակնիշի հատուկ մեքենաներն օգտագործվել են գնդապետ Իգոր Գորդիենկոյի որդու հարսանիքի ժամանակ: Նշենք, որ այդ «Nissan»-ները գտնվում են ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի իրավասության շրջանակներում, և մեր աղբյուրները բացառում են, որ հարսանիքի ուղեկցման նպատակով այդ մեքենաների օգտագործման մասին ԶՈւ պետը տեղյակ չի եղել: Ավելին, ոմանք նույնիսկ չեն բացառում, որ դա արվել է հատուկ նպատակներով` ուղղված պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի դեմ: