Home / Հայաստան / Բրայզայի նշանակման հարցը շարունակաբար հետաձգվում է

Բրայզայի նշանակման հարցը շարունակաբար հետաձգվում է

Միացյալ Նահանգների սենատը հետաձգել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի նշանակման քվեարկման գործընթացը: Հարցը քննարկվել է Սենատի օգոստոսյան արձակուրդից հետո սենատոր Բարբարա Բոքսերի «հետաձգման» խմդրանքի հիման վրա, հաղորդում է Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն: Հիշեցնենք, որ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի թեկնածուն է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան:

Բրայզային դեսպան նշանակելու քվեարկման գործընթացի հետաձգման մասին սեպտեմբերի 3-ին հայտարարել է Սենատի համապատասխան հանձնաժողովի նախագահ Ջոն Քերինգործնական հանդիպման ժամանակ, որը կազմակերպվել էր խնդրին լուծում տալու նպատակով: Հանդիպման ընթացքում այլ երկրներում ԱՄՆ դեսպանի 30 թեկնածուներ հաստատվել են:

«Սենատոր Բոքսերի «հետաձգման» խնդրանքը լրացուցիչ ժամանակ է պահանջում թեկնածուի նշանակման հարցն ավելի մանրամասն ուսումնասիրելու համար», – ասել է Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի գլխավոր տնօրեն Արամ Համպարյանը:

Մամուլում Բրայզայի նշանակման հետաձգման մասին լուրերն ավելի վաղ էին տարածվել, քանի որ մի քանի սենատորներ, այդ թվում` Բարբարա Բոքսերը և Ռոբերտ Մենենդեսը, մտահոգություն էին հայտնել Բրայզային Ադրբեջանում ԱՄՆ դեսպան նշանակելու փաստի վերաբերյալ: