Այս օրերին Սանկտ-Պետերբուրգում անցնում է Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանի անհատական ցուցահանդեսը: Ռուսաստանյան ԶԼՄ-ները անդրադարձ են կատարել Միրզոյանին` նշելով, որ հետխորհրդային տարածքում նա ամենահայտնի էքսպրեսիոնիստներից մեկն է:
Միրզոյանը համարում է, որ Սանկտ-Պետերբուրգն իր երկրորդ հայրենիքն է: Պետերբուրգում նա սովորոլել է, իսկ այնուհետև ապրել և ստեղծագործել է մոտ 8 տարի:
«Հարազատ քաղաքն ինձ գեղանկարչության գաղափարն է տվել: Լենինգրադում հիանալի արվեստ կա, թանգարաններ: Ես ևս մեկ անգամ ցանկացա իմ աշխատանքները ցուցադրել այս քաղաքին: Հանդիպել մոտ ընկերներիս, նաև այն մարդկանց, ովքեր, ցավոք սրտի, մեզ հետ չեն այլևս», – ասել է Միրզոյանը:
Նշենք, որ Միրզոյանի ցուցահանդեսն անցնում է Պետերբուրգում հայ համայնքի հիմնադրման 300-ամյակի միջոցառումների շրջանակում: