Վրաստանը հանդես է եկել համատեղ հարավկովկասյան զբոսաշրջային դաշինքի ստեղծման գաղափարով:
Երեկ լրագրողների հետ զրույցում Վրաստանի մտահղացման մասին պատմել է այդ երկրի տուրիզմի և հանգստավայրերի դեպարտամենտի ղեկավար Մայա Սիդամոնիձեն:
Նրա խոսքերով` նման դաշինքի ստեղծումը լրացուցիչ երաշխիքներ կապահովի դեպի Հարավային Կովկաս զբորսաշրջիկների հոսքի մեծացման համար: Ծրագրի շրջանակներում վրացական կողմը ծրագրում է զբոսաշրջիկների համար նախատեսված հատուկ փաթեթներ ստեղծել:
Վրաստանը պատրաստվում է առաջարկել դաշինքի մեջ մտնել Հայաստանին, Ադրբեջանին և Թուրքիային: