Դաղստանի մերձակակայքում գտնվող Բույնակսկ քաղաքում մահապարտի մեքենայի հարձակման հետևանքով զոհվել է 5 և վիրավորվել ավելի քան 40 մարդ:
Կիրակի օրը՝ տեղի ժամանակով գիշերվա ժամը մեկին, անհայտ անձը` պայթուցիկներով լի մեքենայով, իրեն պայթեցրել է Բույնակսկից ոչ հեռու գտնվող զորամասի մոտ:
Պայթյունը տեղի է ունեցել 136-րդ հրաձգային գումարտակի մուտքի մոտ:
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Անդրեյ Կուզնեցովի խոսքերով՝ գումարտակի զինվորներին հաջողվել է կանխել մահապարտի մուտքը զորամաս:
“Գումարտակի պաշտպանությունը նախազգուշական կրակոցներից հետո կրակ է բացել ահաբեկչի մեքենայի վրա: Անկառավարելի դարձած մեքենան բախվել է գումարտակի բեռնատար մեքենային”,- Կուզնեցովի խոսքերն է մեջբերում РИА Новости-ն:
Պայթյունը տեղի է ունեցել վրանային ճամբարի ծայրամասում, ինչի շնորհիվ, ՊՆ ներկայացուցչի խոսքերով, հաջողվել է խուսափել ավելի մեծ թվով զոհերից:
Վիրավորները տեղափոխվել են Բույնակսկի զինվորական և քաղաքային հիվանդանոցներ:
Ծանր վիրավորներին հատուկ ինքնքթիռով տեղափոխում են Ռոստովի հիվանդանոցներ: