ԵԱՀԿ Մինսկի Խմբի ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասիեն արդեն ժամանել է Ադրբեջան: Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը, համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան) և Ռոբերտ Բրադտկեի (ԱՄՆ) ժամանումը սպասվում է այսօր:
Վաղը համանախագահները հանդիպումներ կանցկացնեն Ադրբեջանի ղեկավարության հետ: Սեպտեմբերի 8-9-ին նման հանդիպումներ կանցկացվեն նաև Երևանում և Ստեփանակերտում: