Comedy Club-ի նախկին «բնակիչ» Գարիկ «Բուլդոգ» Խարլամովը որոշել է ամուսնանալ:
Խարլամովն իր հարսնացուին ամուսնության առաջարկ էր արել դեռևս մեկ տարի առաջ, սակայն նրանք միայն հիմա են պաշտոնապես գրանցել ամուսնությունը, տեղեկացնում է rbc-ն:
Իր ընտրյալի՝ Յուլիայի հետ, ով հասարակ մոսկվայաբնակ տնային տնտեսուհի է, դերասանն արդեն 4 տարի է՝ քաղաքացիական ամուսնության մեջ է:
Գարիկն ասում է, որ ապագա կնոջ հետ իրեն ծանոթացրել են ընկերները, և հավաստիացնում է, որ դա սեր էր առաջին հայացքից: Դերասանի պատկերացմամբ` իր կինը չէր կարող լինել մոլի կարիերիստ, այլ պետք է հենց համեստ տնային տնտեսուհի լիներ:
Ինչպես հաղորդում է աղբյուրը, 200 հոգանոց հարսանիքը, որը տեղի կունենա գիշերային ակումբներից մեկում, կարժենա մոտ 1մլն ռուբլի: Այս գինը ներառում է տարածքի վարձակալումը, սնունդն ու խմիչքները, իսկ ահա ժամանցային ծրագրի համար Խարլամովն առանձին գումար կվճարի: