Այսօր Լոնդոնում մետրոյի աշխատակիցները գործադուլ են անելու, որով իրենց բողոքն են բարձրաձայնելու աշխատատեղերի կրճատման դեմ: Բողոքի ցույցը 24 ժամ է տևելու: Գործադուլին մասնակցելու են մետրոյի ծառայողական բաժնի աշխատակցիները, մեքենավարներն ու կայարանների անձնակազմը:
Բողոքի ցույցի ընթացքում քաղաքի իշխանությունները խոստացել են 100-ով ավելացնել ավտոբուսների ու Թեմզայի վրա նավարկությունների քանակը: