ՀՀ ֆինանսների նախարարությունը ընթացիկ տարվա ութ ամիսների տվյալներով` շահումով խաղի, խաղատան և վիճակախաղի կազմակերպիչների նկատմամբ կիրառվել է տուգանք` համապատասխանաբար 11 մլն 200 հազ., 9 մլն 600 հազ. և 600 հազ. դրամի չափով: Նույն ժամանակահատվածում 16 շահումով խաղի, 3 խաղատան և 1 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաների գործողությունը կասեցվել է, 20 շահումով խաղի, 5 խաղատան և 1 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաների նկատմամբ կիրառվել է նախազգուշացում:
01.01.2010-01.09.2010թթ. ընթացքում այս ոլորտից օրենքով սահմանված կարգով գանձվել է 420 մլն դրամի չափով պետական տուրք, որից 245 մլն դրամը` շահումով խաղերի, 175 մլն դրամը` խաղատների գծով:
2010թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ տարածքում ուժի մեջ են 92 շահումով խաղի, 11 խաղատան և 4 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաներ: