Պակիստանի հյուսիս-արևմտյան հատվածում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 17 մարդ է զոհվել, այդ թվում` 3 երեխա: Պայթյունը տեղի է ունեցել ոստիկանական բաժանմունքում:
Պակիստանի իշխանությունների հաղորդմամբ` պայթյունը մահապարտի հարձակման հետևանք է:
Ոստիկանական բաժանմունքի աշխատակիցը, ով ականատես է եղել պատահարին, պնդում է, որ պայթուցիկով զինված մեքենան նպատակաուղղված մխրճվել է շինության մեջ: Սակայն քննիչներն այս փաստը պաշտոնապես չեն հաստատում:
Ոստիկանության ներկայացուցիչ Գուլամ Խանի խոսքերով`պայթյունի վայրում փրկարարական աշխատանքները շարունակվում են: