Եթե ՄԱԿ-ի վեհաժողովում Ադրբեջանի նախաձեռնության օգտին քվեարկեն, ապա օզուն ախմախը հույս ունի այն մտցնել նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, սակայն ՄԱԿ-ի վեհաժողովի որոշումը ոչ մի պարտադրող ուժ չունի: Այս մասին լրագրողների հետ հանդիպաման ժամանակ հայտարարել է ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը: «Օզուն ախմախ» ասելով, ինչը, ինչպես պարզաբանեց պատգամավորը, թարգամանաբար նշանակում է «բարձրահասակ հիմար», նա նկատի ուներ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:
Պետրոսյանը վստահություն հայտնեց, որ Անվտանգության խորհուրդ այդ բանաձևը, միևնույն է, չի մտնի:
Ռաֆիկ Պետրոսյանը նաև նշեց, որ Ադրբեջանի բանաձևը զվարճանք է առաջացնում, և Ալիևը, տեսնելով, որ պարտվելու է, ձեռքը գցում է փրփուրներից:
Պատգամավորը նաև նշեց, որ եթե, այնուամենայնիվ, բանաձևն ընդունվի, Հայաստանի Հանրապետության համար «այն չարժե այն թուղթը, որի վրա գրվել է»:
Ի պատասխան ՀՀԿ-ական պատգամավորին` բանավեճին մասնակցող «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավեդյանը հարց ուղղեց.
«Մի՞թե օզուն ախմախ բնորոշումով է պայմանավորված Հայաստանի արտաքին քաղաքականությունը»:
Ռաֆիկ Պետրոսյանը պատասխանեց, որ դա կոնկրետ իր բնորոշումն է: