Home / Հայաստան / Մեդվեդևի այցը Բաքու սկզբունքային հարցերում հստակեցում չմտցրեց

Մեդվեդևի այցը Բաքու սկզբունքային հարցերում հստակեցում չմտցրեց

Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի`
Բաքու կատարած այցը սկզբունքային հարցերում պարզություն չմտցրեց, կարծում է «Ատլաս» հետազոտական
կենտրոնի ղեկավար, ադրբեջանցի փորձագետ Էլհան Շահինօղլուն:

Նրա խոսքերով` բաց է մնացել Գաբալայի կայանի
տեղակայման ժամկետի երկարաձգման հարցը, որի ժամկետը լրանում է 2012 թվականին:

Փորձագետը նշել է նաև, որ այս հարցն արդիական է
դարձել Հայաստանում Ռուսաստանի ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարաձգման մասին
ստորագրված համաձայնագրից հետո:

«Բացի այդ, վերջին շաբաթների ընթացքում ԶԼՄ-ում
շատ է խոսվում Ռուսաստանի կողմից Ադրբեջանին С-300-ի տրամադրման
հավանականության մասին: Այնուամենայնիվ, հանրությանը որևէ տեղեկատվություն չի
հաղորդվել նախագահների կողմից այս խնդրի քննարկման մասին: Սա միայն նվազեցնում է С-300-ի
տրամադրման հավանականությունը»,- փորձագետի խոսքերն է մեջբերում «Народный фронт»-
ը: