Կիրակի օրը Մոսկվայի «Տոչկա» ժամանցի ակումբի մոտ տեղի է ունեցել ծեծկռտուք, որին մասնակցել է մոտ 30 մարդ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ին` հղում կատարելով Մոսկվայի իրավապահ մարմիններին:
«Ծեծկռտուքը տեղի է ունեցել երիտասարդների երկու խմբի միջև, որոնց ընդհանուր թիվը մոտ 30 է եղել: Պատահարի հետևանքով երեք երիտասարդ է տուժել, որոնցից երկուսին հիվանդանոց են տեղափոխել»,- նշել է աղբյուրը: