Home / Армения / Նոր վերգետնյա անցումը կապահովի աշակերտների անվտանգությունը

Նոր վերգետնյա անցումը կապահովի աշակերտների անվտանգությունը

Մալաթիա-Սեբաստիա համայնքում այսօր բացվեց ևս մեկ վերգետնյա անցում. հանդիսավոր արարողությունն իրականացրեցին Երևանի քաղաքապետ Գագիկ  Բեգլարյանը և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի աշակերտներից մեկը: Վերգետնյա անցումը կառուցվել է շատ կարևոր հատվածում. այն կապում է Բ-4 թաղամասը Բ-2 թաղամասի հետ, երկու թևերում էլ կան դպրոցներ և մանկապարտեզ, այդ իսկ պատճառով փողոցն անցնելը բավական վտանգավոր էր:

«Մխիթար Սեաբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը ելույթում իր ուրախությունը հատնեց անցման կառուցման կապակցությամբ:

«Պիտի ցանկանանք, որ այդ անվտանգ անցումները բազմապատկվեն: Տարիներ շարունակ, ցավոք, այդ ուղղությամբ բան չի արվել և հիմա գերագույն ջանքեր են պետք այդ ուղղությամբ: Սա ամենալավ նվերն է իմ ծննդյան օրվա համար: Անվտանգ անցում, որովհետև սրանով վերջապես կապ է հաստատվում դպրոցների միջև»,- նշեց Աշոտ Բլեյանը:

Գագիկ Բեգլարյանը նշեց, որ այսօր վերգետնյա անցումները Երևանում դարձել են անհրաժեշտություն, և հատկապես կարևոր է դրանք ապահովել դպրոցների մոտ:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Օհանյանն  իր ելույթում առաջարկեց այս անցումը անվանել Գիտելիքի կամուրջ: