Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին բնավ «չեն նյարդայնացնում» Հայաստանի և Ուկրաինային հետ Ռուսաստանի կնքած պայմանագրերը, որոնց համաձայն այս երկրներում երկարաձգվում է Ռուսաստանի ռազմակայանների տեղակայման ժամկետը: Այս մասին Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է Սևծովյան նավահանգիստներից մեկում` խորհրդարանի մեծամասնությունը կազմող ուժերի հետ հանդիպման ժամանակ:
«Անկեղծ ասած` ինձ այդ ամենը չի նյարդայնացնում: Կարճաժամկետ հեռանկարում մտահոգում է` որպես սպառնալիք, սակայն երկարաժամկետ` ոչ, քանի որ Ռուսաստանին դա ոչինչ չի տա: Ինչպես Վրաստանից Ռուսաստանը դուրս բերեց իր ժանգոտած ռազմակայանները, այնպես էլ այդ երկրներից է արագ դուրս բերելու»,- նշել է նախագահը: