Վրացական «Палитра недели» շաբաթաթերթը հրապարակել է նախագահի աշխատակազմի ամենասեքսուալ աշխատակիցների նկարները, ովքեր իրենց պաշտոնները ստացել են Միխայիլ Սահակաշվիլիի հետ ունեցած կապերի շնորհիվ:
Երգչուհի Սոֆո Նիժարաձեն, ով այս տարի Վրաստանը ներկայացրել է Եվրատեսիլ երգի մրցույթին. աշխատում է Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունում և մշակույթի նախարարի թեկնածուներից մեկն է:
Այնինչ Մշակույթի նախարարությունն իր երգչուհին ունի` Նինա Ցկրիալաշվիլին, ով լուսանկարվել է ազգային դրոշների գույները ներկայացնող կրծքալով:
20-ամյա լրագրող Ալանա Գագլոևան դեռ 2005 թվականին է դարձել Սահակաշվիլիի մամլո քարտուղարը, ինչը հետագայում սկանդալային շարունակություն է ունեցել:
Մամլո քարտուղարը հղիացել է նախագահից: Պաշտոնապես Սահակաշվիլին չի ընդունել հայրությունը:
Նախագահի աշխատակազմի գեղեցկուներից է 28-ամյա Վերոնիկա Կոբալիան, ով այս տարի դարձել է Վրաստանի տնտեսության և զարգացման նախարար: Այս տարվա հուլիսին մի շարք լուսանկարներ են տարածվել մամուլում, որտեղ Կոբալիան պարում է սեղանի վրա:
Ինքնաթիռում Սահակաշվիլիի հետ հանդիպումը ճակատագրական է եղել նաև Նինո Կալանաձեի համար, ով Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնն է զբաղեցնում:
Թերթը անդրադարձել է նաև Խաթուն Կալմախելիձեին: Ոչ մի երկրի պատժամիջոցների կիրառման և արդարադատության օգնության նախարարը դեռևս այսքան սեքսուալ չի եղել, գրում է պարբերականը: