«Իշխանական հարսանիքները» ու ընդհանրապես հարսանիքները մեր քաղաքում առանց երևանցիներին անհանգստացնելու չեն լինում, գրում է «Առավոտը»:
Օրերս «Փարվանայում» տեղի ունեցած իշխանական հարսանիքներից մեկի հրավառությունը ոչ միայն լեղաճաք է արել Այգեձոր թաղամասի բնակիչներին, այլև դարձել է հրդեհի պատճառ:
Ամուսնանում էին Ազգային ժողովի պատգամավոր Գրիգորի Մարգարյանի («Բելաջիոյի» Գրիշ) դուստրը և գործարար Սամվել Ալեքսանյանի եղբորորդին: Չդադարող բարձր երաժշտությանը հաջորդել է հրավառությունը, որը տևել է 15 րոպեից ավելի: Դեռ բավական չէ, որ այս հրավառությունն անհանգստացրել է տարածքի բնակիչներին, մի բան էլ ռեստորանի հարևանությամբ գտնվող բլուրն է հրդեհվել: Հրդեհն այնքան է տարածվել, որ այն հանգցնելու համար հրշեջ մեքենա է դեպքի վայր մեկնել: