Օրաթերթը տեղեկացնում է, որ 2009թ. հունվարի համեմատ Հայաստանում «շահող կտրոնների» թղթի իրացման ծավալները նվազել են 70 տոկոսով, և իր մեկնաբանությունը ներկայացնում:
Այդ նույն ժամանակահատվածում, ի դեպ, Հայաստանում մանրածախ ապրանքաշրջանառության և սպասարկման ոլորտի ծառայությունները չեն նվազել: Իսկ դա իր հերթին նշանակում է, որ խանութներում մարդկանց պարզապես ավելի քիչ են կտրոններ տալիս, այսինքն` ըստ էության թաքցնում են իրական ապրանքաշրջանառությունը: Ընդ որում` 70 տոկոսն ահավոր մեծ անկում է, և հարկային մարմինները չէին կարող չնկատել դա: Այսինքն, կամ հարկայինն իր հարցերը խանութների հետ այլ ձևերով է լուծում և առանձնապես չի հետաքրքրվում «շահող կտրոններով», կամ էլ այդ թուղթը ներկրող ընկերության ներկայացուցիչներն են «սպառման նվազում» ցույց տալիս` գների բարձրացումն արդարացնելու համար: Ակնհայտորեն, երկու դեպքում էլ «ինչ-որ բան այնպես չէ»: Եվ, որ ամենակարևորն է, երկու դեպքում էլ տուժողը փորք և միջին բիզնեսն է: