Անցած շաբաթ ՀՅԴ որոշ գործիչներ, մասնավորապես, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ՀՀ և ԼՂՀ իշխանություններին առաջարկեց ռազմական դաշինք կնքել, հիշեցնում է «168 ժամը»:
Մեր տեղեկություններով, այդ առաջարկի գաղափարը ծնվել է ոչ թե ՀՅԴ-ում, այլ իշխանական շրջանակներում: Պարզապես իշխանությունները փորձում են այդ թեման շրջանառության մեջ դնել ոչ իշխանական ուժերի միջոցով: Իշխանությունների կարծիքով, եթե ՀՀ-ն ռազմական դաշինք կնքի ԼՂՀ-ի հետ, կստացվի, որ Ղարաբաղը անուղղակիորեն նաև Ռուսաստանի ռազմական դաշնակիցն է: Այսինքն, այդ տրամաբանությամբ, եթե Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի ԼՂՀ-ի սահմանակետին, ապա դա առիթ կլինի, որ ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև այդ ռազմական դաշինքը կնքվի: Եթե, իհարկե, Ռուսաստանը դա թույլ տա: