Home / Армения / ԱՄՆ-ի ադրբեջանցիներին ու թուրքերին վրդովվեցրել է Ցեղասպանության հուշարձանը

ԱՄՆ-ի ադրբեջանցիներին ու թուրքերին վրդովվեցրել է Ցեղասպանության հուշարձանը

Բոսթոնում Հայոց ցեղասպանությանը նվիրված
հուշարձան է բացվելու, ինչը  Ամերիկայում
բնակվող թուրքերի և ադրբեջանցիների զայրույթն է առաջացրել: Ադրբեջանական և թուրքական
սփյուռքի ներկայացուցիչները հայտարարել են բողոքի ցույց անցկացնելու մտադրության
մասին:

Հուշարձանը տեղակայված է Բոսթոնի կենտրոնում,
իսկ բացումը տեղի է ունենալու սեպտեմբերի 9-ին: Բացման արարողությանը մասնակցելու
են Հայաստանի պաշտոնական այրեր և կաթողիկոս ՆՍՕՏՏ Գարեգին II-ը:

Թուրքական սփյուռքի ներկայացուցիչները վրդովված
են նաև այն փաստով, որ Մասաչուսեթս նահանգի իշխանությունները պատմության
դասագրքերից չեն հանել Հայոց Ցեղասպանությանը նվիրված հոդվածները: