Հոլանդացի գիտնականները մի շարք հետազոտություններ են անցկացրել` պարզելու համար, թե ծնողների օգտագործած սնունդը որքանով է ազդում ապագա երեխայի սեռի վրա:
Հետազոտությանը մասնակցել է 23-42 տարեկան 172 կին: Նրանք բոլորն էլ ցանկանում էին աղջիկ ունենալ:
Հետազոտության հեղինակների խոսքերով` աղջիկ ունենալու համար պետք է բեղմնավորումից մի քանի օր առաջ խուսափել աղով հագեցած սնունդից:
Արգելված մթերքների շարքում են նաև ձիթապտուղը, բեկոնը, երշիկները, տապակած միսը, ծովամթերքները, կարտոֆիլը, բանանը, հացը:
Գիտնականները խորհուրդ են տալիս օգտագործել կալցիումով և մագնիումով հարուստ սնունդ, մասնավորապես յոգուրտներ, կաթնաշոռ, կաթ, պանիր, ոլոռ, լոբի, տարբեր տեսակի խյուսեր, կանաչեղեն, կաղամբ և ցիտրուսային մրգեր:
Հետազոտության ընթացքում մասնագետները կանանց առաջարկել են օրվա սնունդի չափաբաժնից հանել աղով հագեցած սնունդը, փոխարենը օգտագործել կաթնամթերք, միրգ, բանջարեղեն, բրինձ ու մակարոն:
Հետազոտության ընթացքում գիտնականների խորհրդին խստագույնս 21 կին է հետևել: Նրանցից 16-ը աղջին են ունեցել:
Գիտնականները, հիմնվելով այս հետազոտության վրա, եկել են այն եզրահանգման, որ եթե միջին հաշվով ավելի շատ տղաներ են ծնվում, քան աղջիկներ, ապա այս սննդակարգի շնորհիվ հնարավոր կլինի երկու անգամ բարձրացնել աղջիկ երեխաների ծնելիության թիվը:
Մասնագետները նշում են նաև, որ այս սննդակագին պետք է հետևեն միայն ապագա մայրերը: Հոր սննդակարգը ազդեցություն չունի ապագա երեխայի սեռի վրա: