Հանրահայտ դերասան ժան-Կլոդ Վան Դամն ուկրաինական թերթերից մեկին տված հարցազրույցում խոստովանել է, որ ինքն ընկերական հարաբերությունների մեջ է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ, և պատմել է վարչապետի` Ուկրաինայի հանդեպ վերաբերմունքի մասին:
Ըստ Վան Դամի՝ Պուտինը շատ է սիրում այդ երկիրը և խոսում է այդ երկրի մասին ինչպես իր «մեծ երեխայի» մասին, իսկ ուկրաինացիներին էլ վերաբերում է սեփական ընտանիքի անդամների պես:
Դերասանն ասել է նաև, որ Պուտինը չափազանց շատ է սրում Ռուսաստանը:
«Հիշում եմ՝ ես նրան ասացի՝ «զարմանալի է, թե դու ինչպես ես խոսում Ռուսաստանի մասին. ամեն բառում զգացվում է սերը երկրի նկատմամբ: Եվ այստեղ չկա կեղծավորություն. նա իսկապես սիրում է իր երկիրը»,- ավելացրել է դերասանը: