Հայաստանի ազգային հավաքականը մի քանի ժամ անց խաղադաշտ դուրս կգա Ն.Հ.Հ. Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեի «Ֆիլիպ 2-րդ» ստադիոնում: Մակեդոնիայի հետ հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 23:00-ին և ուղիղ հեռարձակմամբ կներկայացվի Հանրային հեռուստատեսությամբ:
Երեկ Հայաստանի հավաքականը մարզում անցկացրեց «Ֆիլիպ 2-րդ»-ում: Ինչպես հայտնում է մեր թղթակիցը Մակեդոնիայից, ստադիոնը նման էր շինհրապարակի: Մարզադաշտի երեք տրիբունաները վերանորոգվում են, այսօր հանդիպմանը բաց է լինելու տրիբունաներից միայն մեկը:
Հայաստանի հավաքականի մարզումը տևել է մոտ 1 ժամ, վնասվածք ունեցող ֆուտբոլիստներ չկան, բոլորը պատրաստ են այսօրվա խաղին: