Բնակչության մեջ տարածված ընկճախտը և ինքնասպանությունները 2009 թվականին մեծ վնաս են հասցրել Ճապոնիայի տնտեսությանը: Վնասը մոտ 31,8 միլիարդ դոլար է կազմել, հաղորդում է AFP-ն:
Ճապոնիայի կառավարությունն առաջին անգամ է հաշվարկել ինքնասպանության հետևանքով տնտեսությանը հասցրած վնասի չափը: Հաշվի են առնվել ծանր հոգեվիճակում գտնվող քաղաքացիների չվճարված պարտքերը, ինքնասպանների և նրանց ընտանիքների կորցրած եկամուտը և այլ գործոններ: 15-69 տարեկան ինքասպանություն գործած աշխատունակ ճապոնացիների չստացած եկամուտը 2009 թվականի կտրվածքով կազմել է 22,5 միլիարդ դոլար:
Հիշեցնենք, որ Ճապոնիան ինքնասպանության թվով առաջին տեղն է զբաղեցնում զարգացած երկրների շարքում: