Մակեդոնիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական
ամսագիրն իր օգոստոսի համարը նվիրել է մեկնարկող Եվրո-2012-ի ընտրական փուլին:
Ինչպես հայտնում է մեր թղթակիցը Մակեդոնիայից,
նյութերի հիմնական մասը նվիրված է Մակեդոնիայի ընտրանու առաջին երկու խաղերին`
Սլովակիայի և Հայաստանի հավաքականի հետ:
Բնական է, որ Հայաստանը ներկայացնելիս` խմբագրերը նշել են երկրի
տարածքը և բնակչության թիվը, իսկ պետական լեզու սյունյակում Հայաստանի դիմաց նշված է… ադրբեջաներեն: Պարբերականում
նշված էր նաև, որ Հայաստանում 7,5 մլն մարդ է ապրում:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի
ներկայացուցիչները բողոք են ներկայացրել մակեդոնացիներին, որից հետո նրանք գրավոր
կերպով ներողություն են խնդրել մեր պատվիրակությունից: