Home / Армения / Մենք հագնում ենք իտալական կոշիկ և հագուստ հայկական ծագումով. Ղազարյան

Մենք հագնում ենք իտալական կոշիկ և հագուստ հայկական ծագումով. Ղազարյան

Սեպտեմբերի 18-19-ը Երևանի բուսաբանական այգում առաջին անգամ անցկացվելու է  «Գնենք հայրենականը» խորագրով փառատոն և ցուցահանդես վաճառք: Այդ մասին այսօր տեղեկացրեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը: Նա նշեց, որ փառատոնին մասնակցելու համար դեռևս գրանցվել են 25 ընկերություններ, բայց վստահ է, որ մասնակիցները դեռ կշատանան:

Փառատոնը վերաբերում է Հայաստանի թեթև արդյունաբերության ոլորտին, որտեղ, ըստ մասնագետների, առկա են բազմաթիվ խնդիրներ: Արսեն Ղազարյանը փաստեց, որ այսօր հայ արդյունաբերողները նախընտրում են հանդես գալ ոչ հայկական բրենդերով: Դրա հետևանքով արդյուանբերողները, Ղազարյանի խոսքով. խուսափում են հարկերից:

«Մենք հագնում ենք իտալական կոշիկ և հագուստ հայկական ծագումով, ժամանակն է, որ մեզ թափ տանք և սկսենք համարձակ մրցել»,- նշեց Արսեն Ղազարյանը:

Ասուլիսին մասնակցում էին նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության վարչության պետ Հայկ Միրզոյանը և  արդյունաբերողների և գործարարների միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը: