Հարավային Կովկասում ռուսական ռազմակայանների քանակի ավելացումը մեծ սպառնալիք է Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ինքնիշխանության համար: Այս մասին ԱՊԱ-ին տված հարցազրույցում ասել է Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն:
Նրա խոսքերով` ռուսական ռազմակայանի ուժեղացումը Գյումրիում առաջին հերթին սպառնալիք է Հայաստանի անկախության համար, քանի որ «այդ ռազմակայանը ոչ մեկին կայունության, անվտանգության և համագործակցության հնարավորություն չի տալիս: Միևնույն ժամանակ, այդ ռազմակայանը բարենպաստ պայմաններ չի ստեղծում Հարավային Կովկասում խնդիրների` խաղաղ ճանապարհով լուծման համար: Ռազմակայանի միակ նպատակը տարածաշրջանում լարվածության ավելացումն է: Կայանի տեղակայման ժամկետի երկարաձգումը և դրա գործառույթների փոփոխությունը մեծ սպառնալիք է տարածաշրջանի համար»: