Չնայած մինչև 2012 թվականի Ռուսաստանի նախագահական ընտրությունները դեռ շատ ժամանակ կա, երկրի երեք քաղաքացիներ արդեն ցանկություն են հայտնել զբաղեցնել նախագահի պաշտոնը, հաղորդում է Росбалт-ը:
«Ես չեմ կարող հրապարակել նրանց անունները, բայց հավատացնում եմ, որ երեքից ոչ մեկի անունը ձեզ ծանոր չէ »,- լրագրողներին ասել է Ռուսաստանի ԿԸՀ քարտուղար Եվգենի Կոնկինը:
«Քաղաքացիները ցանկանում են իրացնել ընտրվելու իրենց սահմանադրական իրավունքը, և նրանց վաղաժամ անհանգստությունը բնական է»,- նշել է Կոնկինը: