Nabucco գազամուղը, որը ռուսական «Հարավային հոսք» նախագծի այլընտրանքային տարբերակն է, 4 միլիարդ եվրո վարկ է ստանալու: Մինչ այժմ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ներդրումների հարցը լուծված չէր, հաղորդում է Newsru-ն:
4 միլիարդ եվրոյի ֆինանսավորման մասին համաձայնագիրը ստորագրվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Եվոպական ներդրումների բանկի ու Միջազգային ֆինանսական ընկերության միջև:
Նշենք, որ նախագիծը գնահատվում է8 միլիարդ եվրո: Գազամուղի կառուցումը կսկսվի 2012թ., գազամուղը կգործարկվի 2015թ.: