Home / Հայաստան / «Առավաոտ». ՀԱԿ-ի երիտթևը որոշել է ակտիվացնել իր հասակակիցներին

«Առավաոտ». ՀԱԿ-ի երիտթևը որոշել է ակտիվացնել իր հասակակիցներին

Օրաթերթը գրում է, որ Հայ Ազգային Կոնգրեսի
երիտասարդական թևը հանդես է եկել նոր նախաձեռնությամբ. այցելում է մարզեր`
հանդիպելու Կոնգրեսի համակիր, բայց գործողությունների մեջ պասիվ երիտասարդների
հետ:

Ի պատասխան «Առավոտի» հարցին` որքանով է այդ
նախաձեռնությունը համաձայնեցվում ՀԱԿ կենտրոնական գրասենյակի հետ, Կոնգրեսի
երիտթևի ներկայացուցիչ Սարգիս Գևորգյանն ասաց. «Այնքանով, որքանով մենք Կոնգրեսի
երիտասարդական ներկայացուցիչներ ենք և մարզերում հանդիպումներ ենք ունենում ՀԱԿ
տարածքային կառույցներում: Այդ այցելությունները երիտասարդական թևի
նախաձեռնությունն են, որին ՀԱԿ ղեկավարությունը հավանություն է տվել»: