Home / Հայաստան / Ադրբեջանի հարձակվողը կոտրել է գերմանացի պաշտպանի դիմային ոսկորը

Ադրբեջանի հարձակվողը կոտրել է գերմանացի պաշտպանի դիմային ոսկորը

Ադրբեջանի հավաքականի հարձակվող Վագիֆ Ջավադովը Գերմանիայի պաշտպան Պեր Մերտեզակերի հետ բախման ժամանակ կոտրել է վերջինիս դիմային ոսկորը: Այս մասին հաղորդում են գերմանական մարզական պարբերականները:

Եվրո-2012-ի ընտրական փուլի Գերմանիա-Ադրբեջան խաղի 10-րդ րոպեին ադրբեջանցի ֆուտբոլիստն արմունկով հարվածել է գերմանացի խաղընկերոջըՄերտեզակերին հիվանդանոց են տեղափոխել, որտեղ պարզվել է, որ ֆուտբոլիստի դիմային ոսկորը ճաքել է:

Մերտեզակերին չեն վիրահատի, բայց մի քանի օր նա կանցկացնի հիվանդանոցում: Բժիշկները դեռ պիտի պարզեն, թե որքանով է վնասվել ֆուտբոլիստի աչքը, և վերականգնման ժամկետ նշանակեն: