Վթարավերականգնողական աշխատանքների հետ կապված` Աջափնյակ վարչական շրջանում սեպտեմբերի 9-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի 11 և 15 թաղամասերի, Շիրազ, Մարտիրոսյան, Գր.Զոհրաբ, Մելիքյան, Միրաքյան, Լենինականի, Չուխաջյան, Սպորտի, Ջանիբեկյան, Մազմանյան, Բաշինջաղյան, Թերլեմեզյան փողոցների, Լենինգրադյան 31/1, 31/2, 31/3, 31/4, 52 շենքերի և հարակից տարածքների ջրամատակարարումը։ Այս մասին հայտնում է «Երևան ջուր» ընկերությունը։
Ավան վարչական շրջանում սեպտեմբերի 9-ին ժամը 10.00-ից մինչև սեպտեմբերի 10-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Ավան-Առինջ թաղամասի, Բաբաջանյան, Աճառյան փողոցների ու նրբանցքների և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Շինարարական աշխատանքների հետ կապված` Կենտրոն վարչական շրջանում սեպտեմբերի 10-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Մոսկովյան, Աղայան փողոցների, Տերյան փ. 19-71 և 44-62, Սայաթ-Նովա պ. 1-31, Աբովյան փ. 11-19 և 20-34, Նալբանդյան փ. 25-43 և 104-ից բարձր հասցեների ու հարակից տարածքների ջրամատակարարումը: