Երևանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանը վերսկսել է իր աշխատանքը: Այս մասին լրագրողներին հայտարարել է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի քարտուղարը Նիկոլայ Գրիգորյանը:
Մետրոյի կայարանում ծուխը կարճ միացման հետևանքով էր առաջացել:
Գրիգորյանի խոսքերով` կայարանում հրդեհ չի բռնկվել, այնուամենայնիվ, այնտեղ հրշեջ 6 մեքենա է աշխատել:
Հիշեցնենք, որ առավոտյան Երևանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանում գնացքները չէին կանգնում: Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Epress.am –ի թղթակիցը, ուղևորների հավաստմամբ` կայարանով անցնելիս «վառածի հոտ էր» գալիս, ինչպես նաև ծուխ էր երևում: