Սեպտեմբերի 7-ին Կոմիի գլխավոր դատարանը 13-օրյա հացադուլից հետո Հայաստանի քաղաքացի Մկրտիչ Խաչատրյանին հնարավորություն է տվել օրինականացնել Ռուսաստանում բնակվելու փաստը:
Մկրտիչ Խաչատրյանը 9 տարի անօրինական բնակվել է Ռուսաստանում: Ավելի վաղ դատարանը որոշում էր կայացրել նրան երկրից վտարելու վերաբերյալ, սակայն հուլիսի 25-ին Խաչատրյանը երեխա էր ունեցել և շարունակել էր բնակվել ՌԴ-ում:
Տեղի ԶԼՄ-երի հաղորդմամբ` Խաչատրյանի երեխայի ծննդյան վկայականում հրաժարվել են նշել հոր ազգանունը, փոխարենը` գրել են մոր ազգանունը և հոր անուն-հայրանունը:
Դատարանի որոշումից հետո Խաչատրյանը դադարեցրել է հացադուլը և ազատ է արձակվել: