Մահմեդական ծայրահեղականները, ովքեր բանտարկված
էին Նիգերիայի Բաուչի քաղաքի բանտում, այս գիշեր փակուստ են իրականացրել: Այս
մասին հաղորդում են արևմտյան ԶԼՄ-երը:
Փախուստը հնարավոր է դարձել բանտի վրա ավելի քան
40 զինված անձանց հարձակման արդյունքում: Չնայած բանտարկյալներին հսկում էր
ռազմական ոստիկանությունը, վերջիններիս չի հաջողվել դիմադրություն ցույց տալ
հարձակվողներին: Պատահարի հետևանով բանտային պահակախմբի 4 անդամներ սպանվել են,
6-ը հրազենային վնասվածք են ստացել և ծանր վիճակում են: