Երգչուհի Ալլա Պուգաչյովան գնել է «Сибирская монета» խաղային գոտու բաժնետոմսերի 40%-ը և պատրաստվում է խաղատների ցանց բացել:
Նովոսիբիրսկի գործարարներից մեկը «Экспресс-газетa»-ին տված հարցազրույցում հաստատել է այդ փաստը՝ ասելով. «Իհարկե, ես տեղյակ եմ, որ մեր սիբիրյան Լաս-Վեգասի բաժնետերերից մեկը Ալլա Պուգաչյովան է, քանզի ինքս էլ ձեռք եմ բերել բաժնետոմսերի ոչ մեծ փաթեթ»:
Պուգաչյովայի՝ մոլախաղերից ունեցած կախվածությունը ստիպել է Պրիմադոննային վերջին ժամանակներում մի քանի անգամ թռչել Բադեն-Բադեն, Լաս-Վեգաս, Կիև և Մինսկ` սիրած զբաղմունքին տրվելու համար, քանի որ Մոսկվայում, ինչպես հայտնի է, խաղային բիզնեսն արգելված է: