Սեպտեմբերի 29-ին Երևանում տեղի կունենա ԱՊՀ անդամ պետությունների Ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմինների ղեկավարների խորհրդի 10-րդ նստաշրջանը:
Նստաշրջանի ընթացքում կքննարկվեն Փորձագետների խմբի աշխատանքի արդյունքները` պետական ցուցանիշների տեսանկյունից:
Նշենք, որ այս խորհուրդը ստեղծվել է 2000 թվականին` ԱՊՀ երկրների համագործակցությունն ապահովելու և փորձի փոխանակման համար: