15-ամյա անգլուհի Լորեյն Թորփը դատապարտվել է ցմահ բանտարկության երկու սպանության մեղադրանքով:
Անցյալ տարվա օգոստոսին Թորփն ու նրա ընկերը դաժանորեն սպանել են մի կնոջ, իսկ այնուհետ խեղդել են Թորփի հորը:
Հետաքննությունը պարզել է, որ հանցագործությունների նախաձեռնողը հենց 15-ամյա Լորեյն Թորփն է:
Դատարանի որոշմամբ` աղջիկը և նրա ընկերը դատապարտվել են ցմահ բանտարկության, ընդ որում` Թորփը բանտում նվազագույնը 14 տարի պետք է անցկացնի, իսկ նրա 41-ամյա հանցակիցը` 27 տարի, հաղորդում է BBC-ն: