Կառավարությունը որոշել է «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ տրամադրելու համար ՀՀ կառավարության աշխատակազմին հատկացնել 7,200.0 հազար դրամ, որով ֆինանսական աջակցություն է ստանալու «Հայկական պանիր» ՓԲԸ-ն։
ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ` դրա շնորհիվ պանրի արտահանումը կաճի մոտ 180 մլն դրամով, ընկերությունը կունենա մոտ 9 մլն դրամի շահույթ, ինչը հնարավորություն կտա կազմակերպել հայկական պանրի հետագա արտահանմանն ուղղված աշխատանքը։