Դանիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ
Բրիան Լաուդրուպի մոտ բժիշկները քաղցկեղ են հայտնաբերել:
Այժմ Լաուդրուպը մարզական մեկնաբան է աշխատում դանիական
հեռուստաալիքներից մեկում, որի եթերով հայտարարել է, որ իր ուժերը լարելու է հիվանդության
դեմ պայքարի համար:
«Իհարկե, ես ապշած եմ հիվանդությանից: Գիտեմ, որ
առջևում ինձ դժվար պայքար է սպասվում, բայց այդ պայքարից ես հաղթող եմ դուրս
գալու», – ասել է 41-ամյա Լաունդրուպը:
Նախկին ֆուտբոլիստի խոսքերով` մոտ ժամանակներս
նա անցկացնելու է ընտանիքի հետ` հանրությանից հեռու, որպեսզի կարողանա սթափվել և
առաջիկա քայլերը որոշել:
Նշենք, որ Լաուդրուպը 4 անգամ
Դանիայի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել, իսկ 1992-ին, երբ Դանիան նվաճեց
Եվրոպայի գավաթը, Լաուդրուպը հավաքականի ավագն էր: Նա նաև խաղացել է
Ֆիորենտինայում, Միլանում, Բավարիայում, Գլազգո Ռեյնջերսում, Չելսիում և Այաքսում: