Քաղբանտարկյալ, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը, հնարավոր է, երեքշաբթի օրվանից հացադուլ հայտարարի, տեղեկացնում է «Ժամանակը»:
Մեր տեղեկություններով` արդեն 4-րդ ամիսն է, ինչ քաղբանտարկյալին չեն տարել մասնագիտացված բուժհաստատություն` բուժզննման, ինչը պետք է անեին առնվազն մեկ անգամ: Իշխանությունների այս վերաբերմունքից զայրացած` քաղբանտարկյալը, մեր տեղեկություններով, հայտարարել է, որ եթե մինչև երեքշաբթի իրեն չտանեն բուժզննման, ապա ինքը երեքշաբթի օրվանից հացադուլ կհայտարարի: Նշենք, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, որտեղ ներկայում գտնվում է քաղբանտարկյալը, վերջինս ստացիոնար բուժում է ստանում: Սակայն հիվանդանոցը տեխնիկապես ի վիճակի չէ մասնագիտական բուժում տալ վերջինիս: