«Հրապարակի» թղթակցին փորձել են համոզել, որ «չգրի»:
Երեկ «Անտառային պետական մոնիտորինգ կենտրոնի» դաշտային բաժինը Վանաձորի մեր թղթակցի և մի խումբ բնապահպանների ուղեկցությամբ շրջայց է կազմակերպել Լոռու մարզի անտառներում` ապօրինի ծառահատման փաստերը հայտնաբերելու համար:
Անտառտնտեսության և բնապահպանության նախարարության արձանագրած 11 ապօրինի ծառահատումների փոխարեն հայտնաբերվել են 100-ից ավելի հատված ծառեր: Ի զարմանս մեր թղթակցի, մոնիտորինգի բաժնի ղեկավարը սկսել է համոզել մեր թղթակցին որ իր հոդվածում հատված ծառների քանակը չնշի: Դա բացատրել է նրանով, որ անտառապետին վնաս կպատճառեն` «մեղք է»: