ԱՄՆ-ի բնակչուհին իր ընկերուհուց 6 միլիոն դոլար է պահանջել`բարոյական վնասը փոխհատուցելու համար: Ընկերուհու պատճառով կինը բաժանվել էր իր ամուսնուց:
2004 թ. 45-ամյա Լին Արկարան իր առաջնեկին սպասելու ընթացքում ընկերուհիներից մեկին իր մոտ է հրավիրել` երեխայի սենյակը կահավորելու համար:
Փոխարենը` կինը սեռական կապ է հաստատել Լինի ամուսնու հետ:
Լին Արկարան ամուսնու և ընկերուհու սիրային կապի մասին իմացել է երեխայի ծնվելուց հետո և անմիջապես ամուսնալուծության հայցով դիմել է դատարան: Կինը ևս մեկ հայց ներկայացրել է ընկերուհու դեմ` նրանից 5,8 միլիոն դոլար փոխհատուցում պահանջելով: Սա այն գումարն է, որը նա կկարողանար վաստակել, եթե 6 տարիների ընթացքում ապրեր ամուսնու հետ:
Դատարանը բավարարել է ամերիկուհու հայցը, սակայն գումարը ստանալը շատ դժվար կլինի, քանի որ Լին Արկարան բնակվում է Ֆլորիդա նահանգում, իսկ նրա ընկերուհին` Մերիլենդում: Խնդիրն այն է, որ ամերիկյան սահմանադրության համաձայն` մի նահանգում դատարանի ընդունած որոշումը չի կարող իրագործվել մեկ այլ նահանգում: